Աշխարհին հետաքրքիր կլինի, թե ինչով են զբաղվել կենսալաբորատորիաներն Ուկրաինայում. Պեսկով

Կենսալաբորատորիա. Արխիվային լուսանկար
Ուկրաինայում, ռուս զինվորականների տվյալներով, կա մոտ 30 լաբորատորիա, որոնք կատարում էին ԱՄՆ պաշտպանության նախարարության վարչության պատվերները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. Ուկրաինայի տարածքում ամերիկյան կենսաբորատորիաների գործունեության թեման շատ կարևոր է, եւ ամբողջ աշխարհին հետաքրքիր կլինի իմանալ, թե ինչով են զբաղվել այդ հաստատությունները: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հուսանք, որ կհաջողվի հասկանալ` ինչ էին անում այս հաստատությունները, որոնք գործում էին Ուկրաինայի տարածքում, և որոնց շահագործումը փաստացի իրականացվում էր ամերիկացի մասնագետների կողմից ։ Հավանաբար, ամբողջ աշխարհին հետաքրքիր կլինի հասկանալ և իմանալ, թե ինչով են զբաղվել այդ հաստատությունները», – ասել է Պեսկովը։
Նա նշեց, որ լաբորատորիաների գործունեության մանրամասները կհաղորդվեն։
Ռուս զինվորականների տվյալներով՝ Ուկրաինայի տարածքում մոտ 30 լաբորատորիա է եղել, որոնք կատարել են ԱՄՆ պաշտպանության նախարարության վարչության պատվերները:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հաստատել է, որ Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտական օբյեկտներ, և ԱՄՆ-ն աշխատում է, որպեսզի թույլ չտա, որ դրանք անցնեն ռուսական ուժային կառույցների վերահսկողության տակ:
«Պետք է ճանաչել դե ֆակտո և դե յուրե». Պեսկովը՝ Ղրիմի մասին