«Արմավիր» ՔԿՀ–ում հայտնաբերվել է խոշոր չափերի թմրամիջոց, ինչպես նաև 23 բջջային հեռախոս

Տեղեկություններ են ստացվել, որ վարչական շենքի ետնամասում գտնվող աղբամանի մոտակայքում առկա է կասկածելի փաթեթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են խոշոր չափերի թմրամիջոցներ և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր, տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Մասնավորապես, 2022 թվականի մարտի 7-ին «Արմավիր» ՔԿՀ օպերատիվ բաժնում տեղեկություններ են ստացվել, որ վարչական շենքի ետնամասում գտնվող աղբամանի մոտակայքում առկա է կասկածելի փաթեթ:
«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորին բերած կոնֆետի միջից կասկածելի զանգված է հայտնաբերվել
Հիմնարկի հետաքննիչը վերոնշյալ տարածքից հայտնաբերել է փաթեթ, որում առկա են եղել հերոին, մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներին նմանվող, փաթեթների հետ միասին համապատասխանաբար 5.05, 2.65 և 68.15 գրամ քաշերով զանգվածներ։
Բացի այդ, հայտնաբերվել են 158 հատ ամիտրիպտիլին և 150 հատ դիմեդրոլ տեսակների դեղահաբեր, ինչպես նաև՝ 23 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 8 ականջակալ, բջջային հեռախոսի 6 լիցքավորման լար և 1 լիցքավորիչ:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: