Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Վահագն Խաչատուրյան
Ալեքսանդր Լուկաշենկոն վստահ է, որ Վահագն Խաչատուրյանը կնպաստի տարբեր ոլորտներում Բելառուսի և Հայաստանի համագործակցության հետագա զարգացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բելառուս ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Լուկաշենկոյի ուղերձը հրապարակվել է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում։
«Վստահ եմ, որ պետական բարձր պաշտոնում Դուք կնպաստեք տարբեր ոլորտներում Բելառուսի և Հայաստանի համագործակցության հետագա զարգացմանը, մեր ժողովուրդների միջև բարեկամության և փոխըմբռնման ամրապնդմանը», - ասված է շնորհավորական ուղերձում:
Լուկաշենկոն Խաչատրյանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ պատասխանատու և կարևոր գործունեության մեջ՝ ի բարօրություն Հայաստանի քաղաքացիների:
Հիշեցնենք` ԱԺ–ն Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրեց մարտի 3-ին։ Ըստ Սահմանադրության` նա պաշտոնը պետք է ստանձնի 10 օր անց ԱԺ հատուկ նիստում։
Խաչատուրյանի երդմնակալության համար ԱԺ հատուկ նիստը կանցկացվի մարտի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Պատրաստ եմ աջակցել Ձեզ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին