Ահազանգ ԱԻՆ–ում. Երևանի դպրոցներից մեկում ռումբ է տեղադրված

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում հրշեջ–փրկարարական և ինժեներական ջոկատները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Երևանի Տ. Շևչենկոյի անվան դպրոցում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգն ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնում ստացել են մարտի 9-ին, ժամը 10:06-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խմբերը:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։