Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից 2021 թվականին 574 աճյուն է տարհանվել

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցները` աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնելիս
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենն ամփոփել է 2021թ–ի աշխատանքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Արցախի` Ադրբեջանի կողմից զավթված տարածքներից 2021 թվականի ընթացքում տարհանվել է 574 աճյուն։ Այս մասին այսօր հայտարարել է Արցախի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը` ամփոփելով կառույցի 2021թ–ի աշխատանքի արդյունքները։ Տեղեկությունը հրապարակվել է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` Արզումանյանը նաև նշել է, որ ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2021 թվականին ոչնչացվել է տարբեր տեսակի 20 854 միավոր զինամթերք` նախորդ տարվա 7174 միավորի դիմաց:
Չպայթած ռազմամթերքից մաքրվել և ականազերծվել է 221,5 հա տարածք:
Վերջին տվյալներով` 2020 թվականի նոյեմբերի 13-ից ի վեր իրականացված որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1711 աճյուն:
100 զինվորների աճյուններ ճանաչվել են հոլանդացի գործընկերների օգնությամբ. նախարար