Ադրբեջանական կրակոցները կասեցնում են գյուղատնտեսական աշխատանքները. Արցախի դատախազություն

Ադրբեջանական կողմի կրակոցների ապացույցները
Խրամորթի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին սպառնալիներ են հնչեցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի – Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների հետևանքով Արցախի մի շարք համայնքներում կասեցվում են բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, բնակիչները չեն կարողանում ազատ տեղաշարժվել։ Այս մասին հայտնում է Արցախի դատախազությունը:
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետների կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ»,– նշված է ԱՀ դատախազության հաղորդագրության մեջ:
Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել են «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները:
Ադրբեջանի տարածած հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ. Արցախի ՊԲ