ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը քննադատել է ՄԱԿ-ին։
Ավելի վաղ Վլադիմիր Զելենսկին արևմտյան երկրների ղեկավարներին քննադատել էր Ուկրաինայի վրա թռիչքներից զերծ գոտի չապահովելու և իրեն մարտական ինքնաթիռներ չփոխանցելու համար։
«Որոշ երկրներ պատերազմներ են սանձազերծում, քանի որ ՄԱԿ-ը միշտ թաքնվում է թփերում։ ՄԱԿ-ը արտաքին անտուրաժ է և պաշտոնյաների բարձր աշխատավարձեր, բայց ոչ մի պատասխանատվություն»,– Twitter-ում գրել է Պոդոլյակը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։