ՎՏԲ -ն հանում է իր բանկային քարտերի ժամկետային սահմանափակումները

Բանկն իր հաճախորդներին խորհուրդ է տալիս օգտվել МИР թվային քարտերից, որոնց նկատմամբ պահանջարկը վերջին շրջանում կտրուկ աճել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ռուսաստանյան ՎՏԲ բանկը հայտարարել է, որ որոշում է կայացվել բանկի բոլոր թողարկված քարտերն անսահմանափակ ժամկետով վավեր դարձնելու մասին։

«ՎՏԲ -ի բոլոր քարտերն այժմ անժամկետ կգործեն, դրանք թարմացնելու և վերաթողարկելու կարիք չի լինի»,– ասված է բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Որոշումը վերաբերում է արտասահմանյան վճարային այն համակարգերի քարտերին, որոնք դեռ գործում են Ռուսաստանում։
ՎՏԲ -ն նաև խորհուրդ է տալիս իր հաճախորդներին օգտվել МИР թվային քարտերից, որոնց նկատմամբ վերջին շրջանում բանկը պահանջարկի ռեկորդային աճ է արձանագրել։
Վրաստանի ազգային բանկը պատրաստ է օգնություն ցուցաբերել ռուսական ՎՏԲ-ի տեղական բաժանմունքին
ВТБ -ն հայտնում է, որ МИР թվային քարտերն անսահմանափակ գործառնություններ կատարելու հնարավորություն են տալիս, այդ թվում՝ սմարթֆոնով գնումներ ու վճարումնր կատարելու ինչպես տեղում, այնպես էլ առցանց խանութներում։