Ուկրաինայում բիոլաբորատորիաների մասին տվյալները հաստատում են ԱՄՆ-ին ուղղված մեղադրանքները

Մարիա Զախարովա
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ ՌԴ ՊՆ-ն կներկայացնի Ուկրաինայում կենսաբանական զենքի բաղադրիչների ստեղծման ծրագրի վերաբերյալ փաստաթղթերի վերլուծությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ տվյալները հաստատում են ԱՄՆ-ի նկատմամբ Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի (КБТО) պահպանման պահանջները, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մադուրոն ուկրաինական հակամարտության պատասխանատվությունը դրել է Արևմուտքի վրա
«Ուկրաինական կենսալաբորատորիաների աշխատակիցներից փաստաթղթեր են ստացվել փետրվարի 24-ին ժանտախտի, սիբիրյան խոցի, տուլյարեմիայի, խոլերայի և այլ մահացու հիվանդությունների հարուցիչների հատկապես վտանգավոր պաթոգենների անհապաղ ոչնչացման մասին: Փետրվարի 24-ին հատուկ վտանգավոր պաթոգենների անհետաձգելի ոչնչացումը պահանջվել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի կողմից Կենսաբանական և թունավոր զենքի արգելման մասին կոնվենցիայի առաջին հոդվածի խախտման փաստերի բացահայտումը կանխելու համար»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում Զախարովայի մեկնաբանության մեջ:
Ուկրաինան շատ մոտ էր միջուկային զենք ստեղծելուն
Նրա խոսքով` այդ տեղեկությունները հաստատում են Ռուսաստանի կողմից բազմաթիվ անգամ ներկայացված մեղադրանքների հիմնավորությունը` հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմակենսաբանական գործունեության նկատմամբ Կենսաբանական զենքի արգելման կոնվենցիային հետևելու համատեքստում:
Իրավիճակն Ուկրաինայում սպառնալիք է համաշխարհային տնտեսության համար. Moody's–ի գնահատականը