Տաթևիկ Ռևազյանը հրապարակել է փոքրիկ որդու լուսանկարը և շնորհավորել Մարտի 8–ի կապակցությամբ

Տաթևիկ Ռևազյան
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Facebook-ի իր էջում հրապարակել է փոքրիկ որդու լուսանկարը և նրա անունից շնորհավորել Մարտի 8–ի կապակցությամբ։
«Մեր փոքրիկը բոլոր փոքրիկ աղջիկներին շնորհավորում է Կանանց միջազգային օրվա կապակցությամբ»,–գրել է Ռևազյանը։
Նշենք, որ Տաթևիկ Ռևազյանի առաջնեկը` Մոնթեան, ծնվեց 2020 թվականի մայիսի 19–ին։
Երկրորդ հղիության մասին նա հայտնեց 2021 թվականի դեկտեմբերի 15-ին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն օրերս հայտարարեց, որ Տաթևիկ Ռևազյանը 2021 թվականի նոյեմբերի 15–ից մինչև 2022 թվականի ապրիլի 3-ը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում։