ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակազմը պատրաստ է արգելել ռուսական էներգակիրների ներկրումն ԱՄՆ, հաղորդում է Bloomberg News-ը։
Ըստ այդմ, Սպիտակ տունն այսօր կհայտարարի ռուսական նավթի ներկրման արգելքի մասին։
Արգելքը կտարածվի ռուսական նավթի, հեղուկացված բնական գազի և ածուխի վրա։
ԱՄՆ սենատոր Քրիս Կունսը նույնպես հայտարարել է այդ մասին` ասելով, որ Սպիտակ տունը, ամենայն հավանականությամբ, կարգելի ռուսական նավթի ներկրումը և այդ հարցի շուրջ սերտորեն համագործակցում է եվրոպական դաշնակիցների հետ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Դրանից հետո Արևմուտքը ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել տարբեր ոլորտներում։