ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Հայտնի երգչուհի Սիրուշոն Instagram-ի իր հետևորդներին հայտնել է երրորդ երեխայի սեռը։
Նա տեսանյութ է հրապարակել, որտեղ տիկնիկներով ակնարկում է, որ ապագա երեխան աղջիկ է լինելու։
Երգչուհու հետևորդները շատ են հավանել տեսանյութն ու ջերմ գրառումներ կատարել։
«Ջիգյար բալայա ծնվելու։ Աստված պահապան»,– գրել է Անդրեն։
«Ախ, արքայադուստր է, ուռա։ Ես ասել էի։ Մեռնեմ ջանին»,– ուրախությամբ նշել է Նազենի Հովհաննիսյանը։
«Ուռա՜, հրաշք աղջիկ։ Աստված պահապան լինի։ Առողջ ու բարով գա էս աշխարհ»,– գրել է Սոֆի Մխեյանը։
«Ես էլ ուզեցի 3 երեխա, գնացի ամուսնանամ, վերջ», «Ուխ, Սիրուշո, առողջ բալիկ ծնվի ու ապրի խաղաղ երկնքի տակ։ Դուք ամենալավին եք արժանի». այսպես բազմաթիվ բարեմաղթանքներ են մեկնաբանություններում գրել հետևորդները։
Հիշեցնենք, որ Սիրուշոն ու Լևոն Քոչարյանը 2 երեխա ունեն` 6-ամյա Ռոբերտը և 4-ամյա Միքայելը։
Իր հղիության մասին Սիրուշոն հետևորդներին հայտնել է մի քանի օր առաջ՝ համացանցում տեղադրելով տեսանյութ էլեգանտ, կիպ սև հագուստով։