ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը խստորեն դատապարտելի է համարում Ադրբեջանի կողմից Արցախի գազի մատակարարման վերականգմանը խոչընդոտելը։ Նա այս թեմայով գրառում է արել Facebook–ի իր էջում` նշելով, որ սա առանց այդ էլ բարդ հումանիտար իրավիճակի կանխամտածված սրում է։
Հայտնել էինք, որ գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը զրկված է գազամատակարարումից։
«Ադրբեջանական կողմն ուղղակի դիտավորությամբ թույլ չի տալիս մասնագետներին և իրավասուներին հասանելիություն ունենալ ենթադրյալ վթարի վայրին՝ գազամատակարարման խափանումը վերացնելու համար։ Եվ այս հանցավոր դիտավորությունը շարունակվում է այնպիսի եղանակային պայմաններում, երբ ջեռուցումն ունի կարևորագույն նշանակություն Արցախի բնակչության, ներառյալ տեղահանված անձանց բնականոն կյանքն ու առողջությունն ապահովելու համար»,–գրել է Գրիգորյանը։
Հիշեցնենք` այսօր Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է։ Իսկ ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարիվերանորոգման աշխատանքները սկսելուն։