Ռուսաստանը դարձել է այն երկիրը, որի դեմ ամենաշատ պատժամիջոցներն են սահմանվել

ՌԴ- դեմ 5,5 հազար պատժամիջոց է սահմանվել, դա ավելին է, քան ԿԺԴՀ-ի ու Իրանի դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ռուսաստանը դարձել է այն երկիրը, որի դեմ մի քանի տարվա ընթացքում ամենաշատ պատժամիջոցներն են սահմանվել, իսկ փետրվարի 22-ից ևս 2778 նոր սահմանափակիչ միջոց է ավելացել։ Տեղեկությունը հայտնում է պատժամիջոցների հետևող Castellum.AI ծառայությունը։
Նշվում է, որ հաշվի առնելով նաև մինչև փետրվարի 22-ը ընդունված սահմանափակումները, ընդհանուր առմամբ մարտի 7-ի դրությամբ ՌԴ-ի դեմ 2014 թվականից 5532 պատժամիջոց է սահմանվել: Ռուսաստանը, այդպիսով, զգալիորեն առաջ է անցել Իրանից, Սիրիայից ու ԿԺԴՀ-ից։
Իրանի դեմ 3,6 հազար պատժամիջոց է սահմանվել, Սիրիայի դեմ՝ 2,6 հազար, Հյուսիսային Կորեայի դեմ՝ 2,1 հազար, Վենեսուելայի դեմ՝ 0,7 հազար:
Ծառայությունը նշում է, որ Ռուսաստանի նկատմամբ ամենաշատը պատժամիջոցներ են սահմանել ԱՄՆ-ն (1194), Կանադան (908), Շվեյցարիան (824), ԵՄ-ն (766) ու Ֆրանսիան (760): Այդ սահմանափակումների զգալի մասը անհատական է։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն, որոնց ճանաչման մասին որոշումը Մոսկվան կայացրել էր փետրվարի 21-ին, օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Փետրվարի 22-ից Արևմուտքը տարբեր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ–ի նկատմամբ։