ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ քննարկումը թուրքական կողմի նախաձեռնությամբ է կայացել։
Նշվում է նաև, որ երկու երկրների նախարարները քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։