ՌԴ-ն 10:00-ից «լռության ռեժիմ» է հայտարարում Ուկրաինայում և պատրաստ է միջանցքներ ապահովել

Դոնեցկ
Ռուսական կողմը հրապարակել է այն բնակավայրերի ցանկը, որոնցից հումանիտար միջանցքներ են ապահովվելու տարհանման նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ Ռուսաստանը մարտի 9-ին կրկին «լռության ռեժիմ» է հայտարարում և պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Ուկրաինայի մի շարք քաղաքներից, այդ թվում՝ Կիևից: Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինայում հումանիտար կարգավորման հարցերով միջգերատեսչական շտաբը։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, նման որոշում կայացվել՝ չնայած ուկրաինական կողմը մշտապես խափանում է հումանիտար միջանցքներ բացելու միջոցառումները։ Հաշվի է առնվել ազգայնականների կողմից սանձարձակությունների հետևանքով սրվող հումանիտար իրավիճակը։
«Խաղաղ բնակչության և օտարերկրյա քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով Մոսկվայի ժամանակով 10:00-ին Ռուսաստանի Դաշնությունը հայտարարում է «լռության ռեժիմ» և պատրաստ է ապահովել հումանիտար միջանցքները»,- նշված է հայտարարության մեջ:
ՌԴ-ն պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Կիևից և հարակից բնակավայրերից մարդկանց Բելառուսի տարածքով Գոմել քաղաք, ապա ավիացիոն տրանսպորտով Ռուսաստանի Դաշնություն տարհանելու համար, իսկ հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցմամբ։
Բացի այդ, ՌԴ-ն պատրաստ է միջանցքներ ապահովել Չերնիգովա քաղաքից Բելառուսի տարածքով Գոմել քաղաք, հետագայում ավիացիոն տրանսպորտով Ռուսաստան տարհանելու համար, հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի համաձայնեցմամբ, Սումի քաղաքից երկու երթուղիներով՝ դեպի Պոլտավա և Բելգորոդ քաղաքներ, այնուհետև ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով դեպի ընտրված նշանակման կետեր կամ ժամանակավոր տեղավորման կետեր, հարավային ուղղությամբ՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցմամբ:
ՌԴ-ն նաև պատրաստ է հումանիտար միջանցքներ ապահովել Խարկով քաղաքից դեպի Ռուսաստանի տարածք տարհանման համար, ապա ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով ՝ ընտրված ուղղություններով կամ ժամանակավոր տեղավորման կետեր, Լվով, Ուժգորոդ, Իվանո-Ֆրանկովսկ քաղաքներում՝ ուկրաինական կողմի հետ համաձայնեցմամբ, Մարիուպոլ քաղաքից՝ երկու ուղղություններով դեպի ՌԴ տարածք:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։