Ռադիո Sputnik-ը մարտի 9-ից կհեռարձակվի «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաճախականությամբ

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը շեշտել է, որ այս իրադարձությունը տրամաբանական քայլ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Մարտի 9-ից Ռադիո Sputnik–ը կսկսի հեռարձակվել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հաճախականությամբ, հայտնում է RT Telegram–յան ալիքը։
«Պատմական անարդարությունը ուղղվել է։ Ռուսաստանի ամենաշատ հիշատակված ռադիոկայանը դեռևս չուներ FM հաճախականություն: Ռադիո Sputnik-ը մի քանի տարի Ռուսաստանի բոլոր ռադիոկայանների մեջ ամենից շատ մեջբերվողն է, իսկ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգ և այլ քաղաքներում FM հաճախականություն ունենալը տրամաբանական քայլ է»,- Սիմոնյանի խոսքերը մեջբերում է RT-ն։
Մարտի 3-ին «Էխո Մոսկվի» ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշել է լուծարել ռադիոկայանը, նրա կայքը և սոցիալական ցանցերի բոլոր հաշիվները։
«Ռոսկոմնադզորն» էլ Google-ից պահանջել է ջնջել «Էխո Մոսկվի» հավելվածը։