ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ միջոցառումների մասին հրամանագիր է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երկրի ղեկավարը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 31-ն արտահանման արգելք սահմանել այն արտադրանքի և հումքի համար, որը ներառված կլինի կառավարության ցանկում։
Հրամանագրի համաձայն՝ արգելքը չի վերաբերի այն արտադրանքին և հումքին, որոնք Ռուսաստանի քաղաքացիները, օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք արտահանում կամ ներմուծում են անձնական օգտագործման համար։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։