Փաշինյանը մարտի 8-9-ին մեկնում է Ֆրանսիա. նա ընդունել է Մակրոնի հրավերը

Մակրոնն ու Փաշինյանը
Ֆրանսիայի նախագահը հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձում Փաշինյանին հրավիրել էր Փարիզ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 8-9-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այնուհետև երկու երկրների առաջնորդները Փարիզում կմասնակցեն «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համաժողովին:
Միջոցառման ընթացքում Հայաստանի ու Ֆրանսիայի կառավարությունների անդամները կքննարկեն տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Համաժողովին ելույթներ կունենան վարչապետ Փաշինյանը և նախագահ Մակրոնը:
Հիշեցնենք` Ֆրանսիայի նախագահը մարտի 3-ին հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձում Փաշինյանին հրավիրել էր Փարիզ` մասնակցելու հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովին: