Նիդեռլանդներում արգելափակվել են RT–ի և Sputnik News-ի կայքերը

Ինտերնետ մատակարարներ արգելափակել են RT հեռուստաալիքը և Sputnik լրատվական գործակալությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Նիդեռլանդական ինտերնետ մատակարարները արգելափակել են երկրում RT հեռուստաալիքի և Sputnik լրատվական կայքերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Նիդեռլանդների հեռուստառադիոհեռարձակման կորպորացիային (NOS):
Հաղորդվում է, որ հոլանդական VodafoneZiggo, T-Mobile և KPN ինտերնետ մատակարարները այսօրվանից արգելափակում են ռուսական RT հեռուստաալիքի և Նիդեռլանդներում Sputnik լրատվական գործակալության կայքերը։
Մարտի 2-ին Եվրամիությունն արգելել է RT-ի և Sputnik-ի հեռարձակումը Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունների ֆոնին։
Մասնավորապես, որոշման հավելվածում թվարկված են հետևյալ կազմակերպությունները՝ RT - Russia Today English, RT - Russia Today UK, RT - Russia Today Germany, RT - Russia Today France և RT - Russia Today Spanish, ինչպես նաև Sputnik լրատվական գործակալությունը` առանց մանրամասներ հայտնելու։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն, որոնց ճանաչման մասին որոշումը Մոսկվան կայացրել էր փետրվարի 21-ին, օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Փետրվարի 22-ից Արևմուտքը տարբեր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ–ի նկատմամբ։