ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լիգա 1, տեղեկացնում է Match Tv-ի լրագրող Արարատ Մամբրեյանը։
Ըստ նրա, Հենրիխի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։ Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներն արդեն իսկ կապվել են ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ հնարավոր գործարքը քննարկելու համար։
Նշվում է, որ Մխիթարյանը ևս դեմ չէ կարիերան Ֆրանսիայում շարունակելու տարբերակին։ Մամբրեյանի փոխանցմամբ՝ Մխիթարյանի տեղափոխությունը Ռուսաստան քիչ հավանական է։ Փոխարենը որպես այլընտրանքային տարբերակ կարող է լինել MLS տեղափոխությունը։
Հիշեցնենք, որ 2022-ի ամռանը լրանում է Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ։