Միջադեպ Իրանի և Աֆղանստանի սահմանին. իրանցի սահմանապահների թվում զոհեր կան

«Թալիբան» շարժման անդամ
Sputnik
Սահմանամերձ շրջանում գտնվող ջրանցքը մինչ այդ էլ էր դարձել տարաձայնությունների թեմա։
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Աֆղանցի ուժայինների հետ բախումների հետևանքով իրանցի 4 սահմանապահ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով աֆղանական ԶԼՄ–ներին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երեկ Նիմրուզ նահանգի Քենգ շրջանում։
Սահմանամերձ շրջանում գտնվող Սիխսար ջրանցքը, որի պատճառով էլ հենց առաջացել է կոնֆլիկտը, մինչ այդ արդեն եղել է կողմերի տարաձայնությունների առարկա։
Մարտի 7-ին աֆղանները փորձել են հողային աշխատանքներ իրականացնել, ինչը նկատել են իրանցի սահմանապահները։ Այդ ժամանակ նրանք կրակ են բացել, երկարատև փոխհրաձգություն է սկսվել:
Աֆղանստանի իշխանությունները սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունը դեռ չեն հաստատել։
Աֆղանստանում մզկիթի մոտ պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր
Հիշեցնենք` երբ անցած տարվա օգոստոսի սկզբին ամերիկյան զորքը դուրս եկավ Աֆղանստանից, «Թալիբան»* շարժումն ակտիվացրեց հարձակումները կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին գրոհայինները գրավեցին Քաբուլը և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտվել է։
Սեպտեմբերի սկզբին թալիբները հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը։ Այն գլխավորեց Մոհամմադ Հասան Ախունդը, որն արտգործնախարար է եղել «Թալիբանի» առաջին կառավարման օրոք և 2001 թվականից ՄԱԿ–ի պատժամիջոցների տակ է գտնվում։
*ՌԴ–ում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։