ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Ձեռքերի թմրածության ամենահաճախ հանդիպող պատճառը թունելային համախտանիշներն են։ Այդ մասին Ura.ru կայքին ասել է նյարդաբան Յուրի Անդրուսովը։
«Եթե խոսում ենք ձեռքեր մատների՝ հարաբերականորեն մշտական կամ պարբերական թմրածության մասին, ապա դրա պատճառը ձեռքով անցնող նյարդերի որոշակի ախտահարումներն են։ Այդպիսի թմրածության ամենահաճախ հանդիպող պատճառն այսպես կոչված թունելային համախտանիշներն են»,-ասել է փորձագետը։
Թունելային համախտանիշը (դաստակային թունելի համախտանիշ կամ կարպալ թունելի սինդրոմ) պաթոլոգիական վիճակ է, որն առաջանում է դաստակի միջմկանային, միջոսկրային կամ միջջլային նյարդի սեղմման ֆոնին։
Տեղի է ունենում նյարդերի այտուցվածության կամ կոմպրեսիայի (սեղմման), դաստակային թունելի այտուցվածության, ջլերի բորբոքման ժամանակ։