Եվրամիությունը Բելառուսին ուկրաինական կոնֆլիկտում «համաագրեսոր» է անվանել

ԵՄ-ն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները համարում է «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ԵՄ–ն հայտարարել է, որ Բելառուսը Ուկրաինայի կոնֆլիկում «համագրեսոր» է։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԵՄ պաշտոնական հայտարարությանը։
Դրանում մասնավորապես նշվում է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, «միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է և խաթարում է եվրոպական և համաշխարհային անվտանգությունն ու կայունությունը»։
«Անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը ցույց տվեց, որ միջազգային հանրությունը միասնական է ընդդեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի: Ռուսաստանը` Լուկաշենկոյի վարչակարգի մասնակցությամբ, որպես համաագրեսոր` հավասարապես պատասխանատու է ընդհատված կյանքերի, վիրավորների ու ավերածությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։
Իր հերթին պաշտոնական Մինսկը հայտարարել է, որ ոչ մի բելառուս զինվոր, ոչ մի զինտեխնիկա ներգրավված չեն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 13–րդ օրը։