ԵՄ-ն մտադիր չէ արգելել ՌԴ-ից էներգակիրների ներմուծումը. Բորել

Ժոզեպ Բորել
ԵՄ-ն «մշտապես» գազի ստացման այլընտրանքային աղբյուրներ է փնտրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Եվրամիությունը մտադիր չԷ, ԱՄՆ-ին հետևելով, արգելել ռուսական էներգակիրների ներմուծումը: Այս մասին al-Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հայտարարել է ռուսական էներգակիրների ներկրման արգելքի մասին։
«Մենք չենք արգելելու ռուսական էներգիայի ներմուծումը։ Այս հարցում մենք չենք հետևում Բայդենին»,-հայտարարել է Բորելը։
Բորելը հավելել է, որ ԵՄ-ն «մշտապես» փնտրում է գազի ստացման այլընտրանքային աղբյուրներ՝ հաշվի առնելով Եվրամիության այն համոզմունքը, որ իրենք ունեն «գործընկեր է, որի վրա չի կարելի հույս դնել»:
Նա նշել է նաև, որ ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությունը հնարավոր է, սակայն տեղի չի ունենա անմիջապես։ Պաշտոնյան ընդգծել է, որ Ուկրաինան ՌԴ-ի համար սպառնալիք չէ, ընդ որում՝ ԵՄ-ն «Կիևին Մոսկվայի հետ պատերազմի չի դրդի»:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Բանակցությունների երրորդ փուլը կայացավ մարտի 7-ին։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ ռուսական կողմի սպասելիքները չարդարացան։