ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ` նշելով, որ իրենք ուրախության, դրական զգացմունքների ու խոհերի աղբյուր են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Ջերմորեն շնորհավորում եմ այս տոնական օրվա առթիվ: Դուք ինքներդ ճակատագիր եք ու, միաժամանակ, դուք ճակատագիր եք որոշում: Դուք ընտանիքի մասին մտածում եք նույնիսկ երբ դեռ ընտանիք չունեք, երեխայի մասին մտածում եք նույնիսկ երբ նա դեռ չի ծնվել, որովհետև ձեր մեջ եղած սերն ու հոգատարությունը երբեք չեն վերջանում, իսկ սկսվում են ձեր իսկ ծննդյան հետ»,– նշել է Սիմոնյանը:
Նա նկատել է` մայրության և գեղեցկության տոնը նշվում է գարնան առաջին ամսին` մարտին, սակայն Սիմոնյանի խոսքով` կանայք գարուն են նվիրում անկախ տարվա եղանակից` իրենց էությամբ, կանացիությամբ, ջերմությամբ։
«Մաղթում եմ, որ երբեք չպակասի սերը ձեր հանդեպ, որովհետև հավատացած եմ, որ ձե՛ր մեջ այն երբեք չի պակասում»,– շեշտել է Ալեն Սիմոնյանը:
Նա առողջություն, խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք է մաղթել կանանց, նրանց ընտանիքներին ու հարազատներին։