Ազգայնականների պատճառով այս պահին հնարավոր չէ խաղաղ բնակչության տարհանումը Մարիուպոլից

ԴԺՀ զինծառայող. Արխիվային լուսանկար
Ռուսաստանը «լռության ռեժիմ» է հայտարարել, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան դուրս գալ Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումից ու Մարիուպոլից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Գրոհայինները խոչընդոտում են խաղաղ բնակիչների ելքը Մարիուպոլի հարավային կողմից։ ՌԻԱ Նովոստիին տեղեկությունը հայտնել է Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչը։
«Գրոհայինները շարունակում են խոչընդոտել խաղաղ բնակիչների ելքը Մարիուպոլից և Վոլնովախից։ Մշտապես կրակոցների տեսքով սադրանքներ ենք արձանագրում։ Այս պահին ազգայնականների պատճառով հնարավոր չէ մարդկանց տարհանումը»,–ասել է Դոնեցկի ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության՝ Ուկրաինայում հումանիտար կարգավորման հարցերով միջգերատեսչական շտաբը հայտնել էր, որ Ռուսաստանը մարտի 8-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից հայտարարում է «լռության ռեժիմ», որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան դուրս գալ Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումից ու Մարիուպոլից։