Անկարան ողջունում է Անթալիայում կայանալիք ֆորումին Միրզոյանի մասնակցության որոշումը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղարն անդրադարձել է Արարատ Միրզոյանի` Անթալիա մեկնելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Անկարան ողջունում է մարտի 11-13-ին Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի մասնակցելու որոշումը։ Թուրքիայի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Թանջա Բիլգիչն է նման հաղորդագրությամբ հանդես եկել, տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳՆ–ի թվիթերյան էջից։
«Նման փոխադարձ քայլերը նպաստում են երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը և հարաբերությունների լիակատար կարգավորման հարցում վստահության ջանքերի ընդլայնմանը»,-ասված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին հայտնի դարձավ` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը որոշել է մասնակցել Անթալիայի դիվանագիտական ֆորումին։