Զենքի նմուշներ, դրոշների հավաքածու. Գյումրու 102-րդ ռազմակայանում հյուրեր են ընդունել

102-րդ ռազմակայան
Միջոցառման մասնակիցներին ցույց են տվել ռազմական պատմության ցուցանմուշների հավաքածուն, որոնք վկայում են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների սերտ համագործակցության մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանում Բաց դռների օր է կազմակերպվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել զինծառայողների և քաղաքացիական անձնակազմի ընտանիքի անդամները, պատանի բանակայինները, ինչպես նաև Գյումրի քաղաքի դպրոցականները:
Զորամիավորման հյուրերն այցելել են մարտական փառքի սենյակ: Նրանց ներկայացվել է ռազմական պատմության ցուցանմուշների հավաքածուն, որը վկայում է տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավոր հանդիսացող երկու եղբայրական ժողովուրդների սերտ համագործակցության մասին։
Հրազենի և սառը զենքի, հրետանային սպառազինության, զինամթերքի նմուշները, դրոշների հավաքածուն, զինվորների և սպաների սպառազինության, հանդերձանքների և կենցաղային իրերի հավաքածուն ռազմակայանի մարտական փառքի սենյակի հավաքածուի միայն մի փոքր մասն են կազմում:
Ցուցադրության զգալի մասը «Հայրենական մեծ պատերազմի» դահլիճի, ինչպես նաև ժամանակակից պատմության մեջ ռուսական բանակի խաղաղապահ առաքելությունների հետ կապված ցուցանմուշներն են։