Ուկրաինայի պատերազմը կարող է բարձր գնաճ և նոր «արաբական գարուն» առաջացնել ԵՄ-ում․ Շտելտեր

Թղթադրամներ և մանրադրամ
Ռուսական նավթի և գազի բոյկոտը, ինչպես նաև Ուկրաինայից հացահատիկի և բուսական յուղի մատակարարումների խափանումը կարող են երկնիշ գնաճի հանգեցնել ԵՄ-ում։ Պարենային ճգնաժամը կարող է հատկապես հարվածել Մերձավոր Արևելքին։ Դա սպառնում է դեպի Եվրոպա արտագաղթի նոր ալիքի վերաճել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Պատժամիջոցները և ուկրաինական պատերազմը կարող են երկնիշ գնաճ առաջացնել ԵՄ-ում և պարենամթերքի պակաս ձևավորել Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում։ Գերմանական Focus պարբերականին տված հարցազրույցում ասել է մակրոէկոնոմիկայի շուրջ բանավիճային համաժողովների կազմակերպիչ, բիզնես-խորհրդատու, աշխարհի խոշորագույն խորհրդատվական ընկերություններից մեկի՝ Boston Consulting Group-ի նախկին տնօրեն Դանիել Շտելտերը։
Մարիուպոլում ուկրաինացի ուժայինները «կենդանի վահան» են օգտագործել, կան զոհեր․ ՌԴ ՊՆ
Գերմանիան սեփական արտադրության համար մի շարք կարևոր ապրանքներ է ներկրում Ուկրաինայից՝ գյուղատնտեսական հումք, կիսահաղորդիչներ և նեոն։ Շտելտերի խոսքով` այդ ապրանքների մատակարարումը հասկանալի պատճառներով դժվարացել է։
Ըստ նրա՝ այս ամենը սպառնում է պարենային ապրանքների գների բարձրացմամբ, ընդ որում՝ ոչ միայն ԵՄ-ում։ Ռուսաստանն ու Ուկրաինան արտահանում են համաշխարհային հացահատիկի 25 տոկոսը, Ուկրաինան արևածաղկի ձեթի, ինչպես նաև գարու և եգիպտացորենի համաշխարհային խոշորագույն արտահանողն է:
«Գների բարձրացումն անխուսափելի է, քանի որ «ուկրաինացի գյուղացին» չի կարողանա իր արտը ցանել և միաժամանակ պատերազմ մղել Ռուսաստանի դեմ»,-հայտարարել է Շտելտերը։
Զավեշտ ու անհեթեթություն․ հայերը՝ ՌԴ արվեստագետների դեմ ուղղված պատժամիջոցների մասին
Ուստի, եթե այս տարի Ուկրաինայում ցանքատարածությունները զգալիորեն կրճատվեն, ապա վերը նշված կարևորագույն պարենային ապրանքների գները կաճեն։ «ԵՄ-ի համար դա կարող է երկնիշ գնաճի վերածվել, հատկապես եթե դրան գումարվի ռուսական նավթի և գազի բոյկոտը»,– հավելել է նա` ավելացնելով, որ Եվրոպայից շատ կտուժի Մերձավոր Արևելքը։
Նա հիշեցրել է, թե ինչից սկսվեց արաբական գարունը 2010 թվականի վերջին՝ ոչ այնքան ազատության կոչերից, որքան հացի գների կտրուկ աճից և սոցիալական դժգոհությունից։
«Եթե այնտեղ նորից պարենամթերքի պակաս սկսվի, կարող է փախստականների նոր ալիք սկսվել։ Պետք է հետևել, որ դա չկրկնվի»,-նշել է տնտեսագետը։
Հնարավոր է, որ եվրոպական երկրները նույնիսկ ստիպված լինեն թանկարժեք հացահատիկ գնել և ավելի էժան վաճառել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, որպեսզի պարենամթերքի պակասը միգրանտների նոր ալիքի չհանգեցնի։
«Չինաստանը համեմատաբար բարենպաստ վիճակում է, քանի որ անցած տարիների ընթացքում հումքի՝ գազի, ածուխի, պարենի ռազմավարական պաշարներ է հավաքել»,– ավելացրել է նա:
Նշենք, որ հացահատիկի համաշխարհային գները փետրվարին ևս շարունակում են աճել։ Հունվարի համեմատ, ըստ FAO-ի (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության) ինդեքսի, դրանք բարձրացել են 3 տոկոսով:
Ուկրաինայի դեպքերն ու ՌԴ–ի դեմ պատժամիջոցներն ազդում են համաշխարհային տնտեսության վրա. ԱՄՀ