Ռուսաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Թուրքիայում. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլու. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի և Ուկրաինայի նախարարները կհանդիպեն Անթալիայում անցկացվելիք դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Դմիտրի Կուլեբան եռակողմ հանդիպում կանցկացնեն իրենց թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի մասնակցությամբ։ Տեղեկությունը հայտնել է թուրք նախարարը, գրում է Anadolu գործակալությունը։
Չավուշօղլուի խոսքով՝ Լավրովն ու Կուլեբան հայտարարել են Անթալիայում Ուկրաինայի հարցով «եռակողմ հանդիպում» անցկացնելու պատրաստակամության մասին։ Բանակցությունները նախատեսված են մարտի 10-ին, Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակներում։
Չավուշօղլուն ավելի վաղ առանձին բանակցություններ էր վարել Ռուսաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարների հետ, որից հետո հայտարարել է եռակողմ ձևաչափով բանակցությունների պատրաստակամության մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել այդ երկրի դենացիֆիկացման, ապառազմականացման ու չեզոքության պարտադրելու նպատակով։
Որոշման առիթ էր դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են ՌԴ-ին օգնության խնդրանքով։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում: