Պեսկովը նշել է Ուկրաինայում հատուկ գործողության դադարեցման պայմանները

Ուկրաինան պետք է ճանաչի Ռուսաստանի իրավունքը Ղրիմի նկատմամբ, ինչպես նաև ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի անկախությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ռուսաստանն Ուկրաինային հայտնել է, որ ցանկացած պահի կարող է դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը, եթե Կիևը կատարի Մոսկվայի պայմանները։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` Ուկրաինան պետք է ընդունի Ղրիմը որպես ռուսական տարածք, ինչպես նաև ճանաչի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը:
Բացի այդ, Պեսկովի խոսքով, Ուկրաինան պետք է սահմանադրորեն ամրապնդի իր արտադաշինքային կարգավիճակը։
«Մենք իրականում ավարտում ենք Ուկրաինայի ապառազմականացումը... Նրանք (ուկրաինացիները) պետք է դադարեցնեն մարտական գործողությունները»,–ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Մարտական գործողություններն ընթանում են արդեն 12–րդ օրը։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։