Փարիզում հարձակում են գործել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության վրա

Ռուսաստանի ԱԳՆ-ն պահանջել է Ֆրանսիայի իշխանությունից ապահովել ռուսական հաստատությունների անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Այսօր Փարիզում հարձակում է եղել «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության վրա։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ հարձակման հետևանքով տուժածներ չկան։
ՌԴ ԱԳՆ-ում ծայրահեղական գործողություն են որակել հարձակումն ու պահանջել են Ֆրանսիայի իշխանությունից ապահովել ռուսական հաստատությունների անվտանգությունը:
«Պահանջում ենք ֆրանսիական իշխանությունից ապահովել մեր պաշտոնական հաստատությունների պատշաճ անվտանգությունը։ Մինչև 2022 թվականը նման հարձակումների են ենթարկվել նաև ռուսական ներկայացուցչությունները Ուկրաինայի տարածքում, մասնավորապես՝ Լվովում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը 2021 թվականի դեկտեմբերին։
Այդ պատճառով պետք չէ ձևացնել, թե նման ծայրահեղական գործողությունները որոշակի «արդար զայրույթ» են Ռուսաստանի ԶՈւ հատուկ գործողության կապակցությամբ։ Հակառակը», - նշված ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել այդ երկրի դենացիֆիկացման, ապառազմականացման ու չեզոքության պարտադրելու նպատակով։
Որոշման առիթ էր դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են ՌԴ-ին օգնության խնդրանքով։
Դրանից հետո աշխարհի բազմաթիվ երկրներում հակառուսական ակցիաներ են սկսվել։