Մարիուպոլն ամբողջությամբ շրջապատված է, մեկնարկել է թաղամասերի մաքրումը

Դոնբասի Մարիուպոլ քաղաքը
2014 թվականին ԴԺՀ-ի հռչակման պահին Մարիուպոլը, որի բնակչությունը գերազանցում էր 450 հազարը, Դոնեցկից հետո հանրապետության մեծությամբ երկրորդ բնակավայրն էր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Դոնբասի Մարիուպոլ քաղաքն ամբողջովին շրջապատված է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Դոնեցկի «Վոստոկ» գումարտակի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Սեմյոնովը:
«Մարիուպոլն այս պահն ամբողջովին շրջապատված է, սկսվել է քաղաքի որոշ թաղամասերի մաքրումը», - ասել է նա:
2014 թվականին ԴԺՀ-ի հռչակման պահին Մարիուպոլը, որի բնակչությունը գերազանցում էր 450 հազարը, Դոնեցկից հետո հանրապետության մեծությամբ երկրորդ բնակավայրն էր: Սակայն նույն տարվա հունիսին ուկրաինացի ուժայինները վերադարձրեցին վերահսկողությունը Մարիուպոլի նկատմամբ, իսկ Ազովի ափին գտնվող արևելյան արվարձաններն հակամարտության ամենաթեժ վայրերից դարձան։ Մարտի 5-ին ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ հանրապետության զինվորականներն ավելի ու ավելի են սեղմում օղակը քաղաքի շուրջը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Այսօր նախատեսված է բանակցությունների երրորդ փուլը։