ՌԱԴԻՈ

Ինչպե՞ս կազդի Արցախյան բանակցությունների վրա լարվածությունը ԵԱՀԿ անդամների միջև

ԵԱՀԿ անդամ արևմտյան երկրների և Ռուսաստանի հարաբերություններում Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին լարվածությունն իր բացասական ազդեցությունն է ունենալու նաև Հայաստանի վրա։
Sputnik
Կողմերից յուրաքանչյուրը փորձելու է մեծացնել իր դերակատարումը, այդ թվում՝ ճնշում գործադրելով տարածաշրջանի երկրների վրա՝ հաշվի չառնելով նույն այդ երկրների շահերը, իսկ Հայաստանն այսօր մեծամասամբ կորցրել է իր սուբյեկտայնությունը, Հայաստանի շահերի հետ հաշվի չեն նստում։
Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը՝ խոսելով Ուկրաինայի իրադարձությունների հետևանքով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև լարված հարաբերությունների ու դրանց՝ Արցախյան հիմնախնդրի բանակցությունների վրա հավանական ազդեցության մասին։
Այն պարագայում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը պատերազմից հետո լիարժեք վերականգնել չի հաջողվում, կողմերի միջև լարվածությունը, ըստ Կարապետյանի, լրացուցիչ բացասական հետևանքներ կունենա նաև մեր վրա։ Այսօր մեր առաջնային խնդիրը պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ բանակցային գործընթացի վերկանգնումը, կարծում է Կարապետյանը։
«Մեր տարածաշրջանը կարող է հերթական մրցապայքարի թատերաբեմ դառնալ»,-ասաց նա։
Ըստ Կարապետյանի՝ այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին այլընտրանք չի կարող լինել, այլընտրանքների դեպքում Հայաստանը չունի բավական քաղաքական, դիվանագիտական ռեսուրս՝ իր շահերը արտահայտող սկզբունքները գործընթացների հիմքում դնելու ու դրանց հիման վրա լուծումներ ստանալու համար։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո այդ երկրի տարածքից դուրս է եկել ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելությունը։
Բաբայանը պարզաբանել է, թե ինչու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն այցելում Արցախ
Ռուսաստանը մինչ այդ մեղադրել էր ԵԱՀԿ-ին՝ Դոնբասի իրավիճակից խոսող ռուս լրագրողների ու ռուսալեզու լրատվամիջոցների նկատմամբ հալածանքների մասին անընդատ լռելով՝ այս ճգնաժամին հասցնելու համար։ Չնայած դրան՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ առայժմ չի պատրաստվում լքել ԵԱՀԿ-ն, թեպետ «համբերությունն էլ սահմաններ ունի»։