ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Առաջիկայում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ կողմից թողարկված MasterCard և Visa բանկոմատային քարտերով Ռուսաստանի Դաշնության տարածքում (ներառյալ` առցանց հարթակներում) գործարքներ կատարել հնարավոր չի լինի։ Տեղեկությունը իր հաճախորդներին հայտնում է HSBC բանկը։
Նշվում է, որ համաձայն MasterCard և Visa ընկերությունների կողմից տարածած հայտարարությունների` նախատեսվում է դադարեցնել նրանց կողմից ծառայությունների մատուցումը Ռուսաստանի Դաշնության տարածքում։
Փետրվարի 24–ին ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական մի քանի բանկերի դեմ։ Դրանք ազդել են «Սբերբանկի», «Գազպրոմբանկի», «Օտկրիտիեի», «Նովիկոմբանկի» և «Սովկոմբանկի» վրա:
Պատժամիջոցների մասին են հայտարարել նաև Կանադան և Մեծ Բրիտանիան։