Հայազգի ֆուտբոլիստը հրավիրվել է Ուրուգվայի ազգային հավաքական

Դիեգո Ռոսսի Մարաշլյան. Արխիվային լուսանկար
Մարտի 24-ին Ուրուգվայի հավաքականը կհանդիպի Պերուի, իսկ 29-ին՝ Չիլիի ընտրանիների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. «Լոս Անջելեսի» հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը (վարձավճարով հանդես է գալիս «Ֆեներբահչեում») հրավիրվել է Ուրուգվայի ազգային հավաքական։
Հայկական արմատներով ֆուտբոլիստը ընդգրկվել է ազգային ընտրանու ընդլայնված հայտացուցակում ԱԱ-2022 ընտրական փուլի խաղերի համար։
Մարտի 24-ին Ուրուգվայի հավաքականը կհանդիպի Պերուի, իսկ 29-ին՝ Չիլիի ընտրանիների հետ։ Այս պահին Ուրուգվայի հավաքականը 22 միավորով 4-րդ տեղն է զբաղեցնում ընտրական փուլում։