ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Եվրոպայում բնական գազի գինը ապրիլին մատակարարելու համար նոր ռեկորդ է սահմանել` գերազանցելով 1000 խորանարդ մետրի դիմաց 2600 ԱՄՆ դոլարը։ Տեղեկությունը հայտնում է «Փրայմ» տնտեսական լուրերի գործակալությունը։
ICE լոնդոնյան բորսայի տվյալներով՝ ըստ TTF ինդեքսի` ապրիլի ֆյուչերսների գինը աճուրդի բացման պահին կազմել է 2366,8 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար, իսկ արդեն մի քանի րոպե անց գերազանցել է 2500 դոլարը։
Առայժմ առավելագույն գինը կազմել է 2603,5 ԱՄՆ դոլար, ինչը 20 տոկոսով բարձր է ուրբաթ օրվա հաշվարկային գնից՝ 1000 խորանարդ մետրի դիմաց 2170,2 դոլար։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին Եվրոպայում գազի գինը հասել էր 1000 խորանարդ մետրի դիմաց 2391 դոլարի։