Երևանի Դավթաշեն և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները նոր ղեկավարներ ունեն

Նշանակվել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության պետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Երևանի Դավթաշեն և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում նոր ղեկավարներ են նշանակվել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռոման Համբարձումյանը, իսկ Մալաթիա-Սեբաստիայում` Սաշա Կատվալյանը։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գործերի կառավարման և սպասարկման վարչության պետ էլ նշանակվել է Հովհաննես Հովհաննիսյանը։
Հրաչյա Սարգսյանը փոխել է քաղաքապետի խորհրդականին. աշխատավարձի չափը 629 000 դրամ է
Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը Դավիթ Կարապետյանն էր, որի լիազորությունները դադարեցվել են ընթացիկ տարվա հունվարից։ Ռոման Համբարձումյանն էլ եղել է «Կիլիկիա» ավտոկայանի տնօրենը։