Էրդողանը «ձեթի դիմաց» ՌԴ-ի հետ ռուբլով առևտուր է թույլ տվել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի թեմայով: Բանակցությունները շարունակվել են մոտ մեկ ժամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկու երկրների առևտրում ռուսական ռուբլու օգտագործման հնարավորության մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով թուրքական A Haber հեռուստաալիքը:
«Մանրամասներ են հայտնվել նախագահ Էրդողանի և Պուտինի երեկվա բանակցություններից։ Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգտագործել «դոլարը, եվրոն, ռուբլին, ոսկին և յուանը», իսկ Ռուսաստանի առաջնորդն իր հերթին ցուցում կտա 30 նավ ուղարկել, որոնք բեռնված են արևածաղկի ձեթով և ցորենով, որոնք գտնվում են Ազովի ծովում», - հաղորդել է հեռուստաալիքը:
Նշենք, որ բուսայուղի պաշարների պակասը Թուրքիայում սկսվել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության հետևանքով։ Փետրվարի 24-ին Ռուսաստանը հայտարարեց, որ փակում է Ազովի ծովով նավերի անցումը։ Այժմ 16 թուրքական նավ Ազովի նավահանգիստներում սպասում են թույլտվության։