ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Որոշ Telegram-ալիքներ հայտնում են, որ հայ–ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է ընթանում։
Նշվում է, որ կրակոցներ են հնչում Երասխի ուղղությամբ Ադրբեջանի տարածքի մոտ։
Ըստ լուրերի` կրակոցների հետևանքով հայկական կողմից տուժածներ կան։
Sputnik Արմենիան փորձում է տեղեկությունը ճշտել պաշտպանության նախարարությունից։
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը ավելի ուշ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ առավոտյան կրակոցներ են հնչել Երասխի հատվածում։
«Այս պահին կրակոցներ չեն լսվում, իրավիճակը հանգիստ է»,–ասաց մարզպետը։ Ինչ վերաբերում է հայկական կողմի կրած վնասներին` Թևոնյանը նշեց, որ տեղեկատվություն չունի այդ մասին։