ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը «կքննարկվի մոտ օրերս»։
«Մոտ օրերս մենք կքննարկենք ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումը»,- Twitter-ում գրել է Միշելը` Զելենսկու հետ զրույցից հետո։
Վլադիմիր Զելենսկին փետրվարի 28-ին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի միանալու դիմումը։ Հաջորդ օրը Եվրախորհրդարանը հավանություն է տվել Ուկրաինային թեկնածու-երկրի կարգավիճակ տալու բանաձևին։