Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն կխնդրի ՌԴ–ի դեմ նավթի և գազի նոր պատժամիջոցներին չմիանալու

Բուլղարիայի վարչապետ Պետկովը մտավախություն ունի, որ նման պատժամիջոցները կարող են լրջորեն ազդել Բուլղարիայի տնտեսության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ իր երկիրը չի կարող միանալ Եվրամիության նոր հնարավոր պատժամիջոցների սահմանմանը` Ռուսաստանից նավթի և գազի ներմուծման դեմ` ՌԴ-ից մատակարարումներից կախվածության պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արևմտյան լրատվամիջոցներին:
«Բուլղարիան լիովին կաջակցի բոլոր տեսակի պատժամիջոցներին, բայց այդ երկուսից (նավթի և գազի), գուցե մենք պահանջենք բացառություններ։ Այս պահին այլընտրանք չունենք, մենք դրանից շատ կախված ենք», - հայտարարել է Պետկովը Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։
Դրանից հետո Արևմուտքը տարբեր ոլորտներում պատժամիջոցներ է սահմանել ՌԴ–ի նկատմամբ։