Ավարտվեց ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը

Ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլ
Նշվում է, որ ումանիտար միջանցքների նյութատեխնիկական ապահովման բարելավման հարցում փոքր–քիչ առաջընթաց կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Բելառուսի Բելովեժյան թավուտում ավարտվել է ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսում ՌԴ դեսպանատունը։
Նշվում է, որ բանակցությունները տևել են մոտ 3 ժամ։
Ուկրաինայի պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններից հետո ասել է, որ հումանիտար միջանցքների նյութատեխնիկական ապահովման բարելավման հարցում փոքր–քիչ առաջընթաց կա։
Պաշտոնյան հավելել է, որ կարգավորման հիմնական քաղաքական բլոկի շուրջ ինտենսիվ խորհրդակցությունները՝ հրադադարի և անվտանգության երաշխիքների հետ միասին, կշարունակվեն։
Նշենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների առաջին փուլը կայացավ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում, երկրորդ փուլը` մարտի 3-ին Բրեստի շրջանում:
Բանակցությունների 2–րդ փուլի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել հումանիտար միջանցքներ բացելու և խաղաղ բնակչությանը տարհանելու մասին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել։ Առիթ է դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն օգնության խնդրանքով դիմել են ՌԴ-ին։