ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը երեխա է ունեցել, որը նրա առաջնեկն է, տեղեկացնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
38-ամյա Արփինե Հովհաննիսյանի ու «Աստղիկ» ԲԿ արտաքին կապերի գծով փոխտնօրեն, պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արշակ Մնացականյանի տղան ծնվել է «Աստղիկ» ԲԿ-ում։
Հիշեցնենք, որ Հովհաննիսյանն ու Մնացականյանը ամուսնացել են 2020 թ. փետրվարի 22-ին։
Նշենք, որ զույգը 2019 թվականին դեկտեմբերին արդեն հասցրել էր գրանցել իր քաղաքացիական ամուսնությունը։
Օրեր անց նրանք մեկնել էին Լոնդոն՝ շրջագայության, որտեղ էլ տեղի էր ունեցել զույգի նշանադրությունը։