Արցախը Կիևի և Զապորոժիեի բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել

ՌԴ ԱԻՆ-ի հումանիտար օգնությամբ բեռնատարները Մելիտոպոլ քաղաքում. Արխիվային լուսանկար
Մարդասիրական օգնությունն ուղարկվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Արցախի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Ուկրաինայի Կիևի և Զապորոժիեի շրջանների բնակիչներին 14 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկվել՝ տեղական արտադրության առաջին անհրաժեշտության ապրանքների տեսքով:
Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտնել էր, որ Ուկրաինայի մեծ մասում աղետալի հումանիտար իրավիճակ է ստեղծվել, որը սրընթաց վատանում է։ Նրա խոսքով` ամենաբարդ իրավիճակը ստեղծվել է Կիևում, Խարկովում, Սումիում, Չեռնիգովում, Մարիուպոլում և մի շարք այլ բնակավայրերում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել այդ երկրի դենացիֆիկացման, ապառազմականացման ու չեզոքության պարտադրելու նպատակով։
Որոշման առիթ էր դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են ՌԴ-ին օգնության խնդրանքով։