ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Այսօր առավոտյան զինված հարձակում է տեղի ունեցել «Դալմա Գարդեն Մոլում»։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ ոստիկանություն ստացված ահազանգի՝ ժամը 10:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում դանակներով և զենքի նմանվող առարկայով զինված երկու տղամարդ մուտք են գործել առևտրի կենտրոնում գործող «Զառա» հագուստի սրահ։ Նրանք եղել են բժշկական դիմակներով։
Կայքի հաղորդմամբ՝ տղամարդիկ սպառնալիքներ են հնչեցրել աշխատակցի հասցեին, ապա հափշտակել 2-2,5 մլն դրամ ու դիմել փախուստի:
Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները։ Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: