Ուկրաինացիները կրակ են բացել Մարիուպոլի Վինոգրադնոյե գյուղից դուրս եկողների ուղղությամբ

Փախստականներ Մարիուպոլի շրջանում. Արխիվային լուսանկար
Ուկրաինական զինված ուժերը պայթեցրել է այն կամուրջը, որը գյուղը կապում էր քաղաքի հետ։
Sputnik
Ուկրաինացի զինվորականները կրակել բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր փորձել են լքել Մարիուպոլի Վինոգրադնոյե գյուղը։ Նշվում է, որ կրակել են նաև մարդատար քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ։
Բացի այդ, Ուկրաինայի ԶՈւ-ն պայթեցրել է այն կամուրջը, որը գյուղը կապում էր քաղաքի հետ։
Այս տեղեկությունները Sputniklife-ի թղթակցին հայտնել է քաղաքի արևելյան ծայրամասի բնակիչներից մեկը, որին հաջողվել է փախչել։
Նրա խոսքով՝ այն շրջանը, որտեղ գտնվում է իր տունը, զբաղեցրել են Ռուսաստանի և ԴԺՀ զինված ուժերը։ Նրանք տեղի բնակիչներին հնարավորություն են տվել լքել մարտական գործողությունների գոտին։
Ինչ վերաբերում է ուկրաինական կողմին, ապա, բնակչի խոսքով, նրանք նույնիսկ չեն էլ փորձել կազմակերպել բնակիչների տարհանումը։
Հիշեցնենք՝ հումանիտար միջանցքներ ապահովելու մասին պայմանավորվածություն էին ձեռքբերել ռուսական և ուկրաինական կողմերը մարտի 3-ին՝ Բելառուսի Բրեստի մարզում ռուս-ուկրաինական բանակցությունների 2-րդ փուլում։ Ըստ պայմանավորվածության՝ կողմերը մարդասիրական միջանցքներ են համատեղ ապահովում խաղաղ բնակչության տարհանման, դեղորայք և սնունդ հասցնելու համար։