ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Գեղարքունիքի մարզում գարունը դեռ չի շտապում գալ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ թույլ ձյուն է տեղում Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում։
«Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հիմնադրամից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: