ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik․ Իտալական «Ռոման» նվազագույն հաշվով հաղթանակ տարավ A Սերիայի 28-րդ տուրում՝ սեփական խաղադաշտում պարտության մատնելով «Ատալանտա»-ին (Բերգամո):
«Գայլերի» կազմում միակ գոլի հեղինակ է դարձել Տեմի Աբրահամը հանդիպման 32-րդ րոպեին:
Հայաստանի հավաքականի արդեն նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը: Ավելացված 6-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից։
Ի դեպ, այս հանդիպումը Հենրիխ Մխիթարյանի համար 250-րդն էր Թոփ-5 լիգաներում։
28 տուրից հետո Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը 47 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։